ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մեծ Բրիտանիան գնում է դեպի Բրեկզիտ

Մեծ Բրիտանիան գնում է դեպի Բրեկզիտ
15.06.2016 | 08:35

The Times-ի հարցման տվյալներով՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները 7 տոկոսով անցել են առաջ՝ հանրաքվեի մասնակիցների բացահայտ մեծամասնությունը Բրեկզիտին կողմ է՝ գրում է Սեմ Կոուտսը: YouGov հարցման արդյունքներով՝ դուրս գալու տարբերակը ստացել է ձայների 46 %, 3 % -ով ավելի անցած շաբաթվանից: Մնալու տարբերակին կողմ է հարցվածների 39 %-ը՝ 3%-ով պակաս անցած շաբաթվանից՝ քարոզչության սկզբից սա Բրեկզիտի կողմնակիցների ամենամեծ առավելությունն է: Մասնակիցների 11 %-ը չի կողմնորոշվել, 4 %-ը կմնա ձեռնպահ: Հիմա կանայք ավելի հակված են ԵՄ-ից դուրս գալուն, ինչպես 25-49 տարեկանները: Քվեարկությունից 9 օր առաջ Բրեկզիտի կողմնակիցները առաջ են անցել: ՈՒրբաթ օրը նրանք մնալու կողմնակիցներից առաջ էին 1 %-ով, ներկա արդյունքները վկայում են Բրեկզիտի կողմնակիցների բարձրագույն ցուցանիշը փետրվարի սկզբից, երբ վարչապետ Դևիդ Քեմերոնը ավարտեց իր կրկնակի բանակցությունները Բրյուսելի հետ:

Եթե չկողմնորոշվածներին և ձեռնպահներին հանենք, ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին կքվեարկի 54 %-ը, մնալու՝ 46 %-ը: Բրեկզիտի կողմնակիցների թվի մեծացումը հանգեցրել է FTSE 100 բիրժայական կուրսի անկման՝ 67 միլիարդ ֆունտով երեք օրում, իսկ ֆունտ ստեռլինգի կուրսը վերջին երկու ամսում ամենացածրն է եղել: ICM-ի հարցումի տվյալներով՝ The Guardian-ի համար, Բրեկզիտի ճամբարն առաջ է միայն 6 %-ով՝ «հեռանալը» ստացել է ձայների 53 %-ը, «մնալը»՝ 47 %: ORB-ի հարցումով՝ The Daily Telegraph-ի համար՝ «հեռանալ» նախընտրել են 49 %-ը, որ վճռել են հունիսի 23-ին քվեարկել, որ 1 %-ով է ավելի մնացողներից: ORB-ի հարցումով՝ Independent-ի համար՝ հեռանում է 55 %-ը, մնում՝ 45 %-ը:
Սեմ ԿՈՈՒՏՍ, The Times


Հ.Գ. Մեծ Բրիտանիան ընկել է հարցումների տենդի մեջ՝ բոլորը բոլորին հաշվում են, ոչ ոք չգիտի վերջնական հաշիվը: Իսկ հունիսի 23-ին պահպանողական Անգլիան կքվեարկի մնալու կողմ, Իռլանդիան, ՈՒելսը, Շոտլանդիան՝ հիմնականում հօգուտ դուրս գալու: Եվ գուցե վարչապետ Դևիդ Քեմերոնը խիստ զղջա հանրաքվեի գաղափարի համար, որ օգտագործում էր՝ Բրյուսելից զիջումներ կորզելու համար, մինչդեռ հայրենակիցներն ավելի հավատացին, քան Բրյուսելը: Իհարկե, հարցումների հավաստիությունը բխում է նաև Բրեկզիտին կողմնակից կամ դեմ հարցնողի դիրքորոշումից: Չի բացառվում, որ Բրեկզիտի կողմնակիցների մի քանի տոկոսով առաջընթացը հանրաքվեի ժամանակ հանգեցնի հակառակ արդյունքին և քվեարկության գնան նաև նրանք, ովքեր որոշել են ձեռնպահ մնալ՝ փրկելու երկրի ապագան, որ հիմա չկողմնորոշվածների ձեռքում է՝ դատելով բազում հարցումների ընդհանրական արդյունքից: Մնաց 8 օր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2342

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ